«Վարդանյան ընտանիքի նվերը` 2800-ամյա Երևանին»
«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամից հայտնում են, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը անշահախնդիր նվեր է համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին:
«Տարածքը հիմնադրամի կողմից վարձակալված չէ և շարունակում է համարվել համայնքային սեփականություն: Հիմնադրամի պայմանը եղել է մեկը` այգու տարածքում 99 տարով պետք է արգելվի որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն և այն պետք է ծառայի միայն որպես հանգստի գոտի երևանցիների համար:
Այգու սպասարկումն ու խնամքը մշտապես իրականացնելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ 48 ծառ վերատնկվել և վերատնկվելու է այգու եզրային հատվածում: Արդյունքում ծառերի քանակը քառապատկվելու է, իսկ կանաչ տարածքը կրկնապատկվելու է»:
Մանրամասները` տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան