Տաքսու վարորդները հանդիպեցին տրանսպորտի նախարարի հետ
Բողոքի դուրս եկած տաքսու վարորդներն այսօր հանդիպեցին տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի հետ: Նրանք ներկայացրեցին իրենց մտահոգող խնդիրները, առաջարկեցին նվազեցնել լիցենզիայի գինը՝ սահմանելով 5 հազար դրամ, ինչպես մարզերում:
Նախարարը վարորդներին հորդորեց խնդիրները, դրանց լուծման վերաբերյալ առաջարկություններն ամփոփել ու գրավոր ներկայացնել, ինչից հետո հստակ պատասխաններ կարող են ակնկալել:
Լսելով վարորդներին՝ նախարարը նշեց, որ կուտակված խնդիրները աստիճանաբար
լուծում կստանան, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։
Նա առաջարկեց միասնական ձևակերպված առաջարկություններ ներկայացնել
նախարարություն, որոնք կարճ ժամանակում կքննարկվեն և կնախանշվեն դրանց
լուծման հնարավոր ուղղություններն ու ժամկետները:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի դուրս եկած տաքսիստները Բաղրամյան 26-ից գնացին կառավարության շենք
- Բաղրամյան 26-ի դիմաց երեք տարբեր բողոքի ցույցեր են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին