ԱՄՆ-ում հուսով են, որ Հյուսիսային Կորեայի հետ գագաթնաժողովը կկայանա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մասնակցությամբ գագաթնաժողովը, որ նախատեսվում է անցկացնել հունիսին, ամեն դեպքում կկայանա: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսն ասել է, որ նախագահ Թրամփը նախկինի պես պատրաստ է մեկնել Սինգապուր, որտեղ հունիսի 12-ին պետք է տեղի ունենա երկու առաջնորդների հանդիպումը:
Չորեքշաբթի Հյուսիսային Կորեան վրդովված հայտարարություն է տարածել, որում նշվում է՝ գագաթնաժողովը չի կայանա, եթե ԱՄՆ-ն շարունակի պնդել, որ Փհենյանը միակողմանիորեն հրաժարվի միջուկային զենքից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում