«Գանձասար-Կապանը»՝ Հայաստանի 2018թ. գավաթակիր
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեկ կայացել է 2018 թվականի Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը Կապանի «Գանձասար-Կապանի» և Երևանի «Ալաշկերտի» միջև:
ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հանդիպման հաշիվը բացել է Միհրան Մանասյանը 105+2-րդ րոպեին: 10 րոպե անց Լուբամբո Մուսոնդան խփել է պատասխան գնդակը: Լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով. իսկ հետխաղային 11-մետրանոցների հարվածաշարում ավելի դիպուկ են եղել «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստները, որոնք հաղթել են 4:3 հաշվով և առաջին անգամ նվաճել են Հայաստանի Գավաթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան