Սկրիպալին հարցաքննել են
Խուզարկուները հարցաքննում են ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին, ով մարտ ամսվա սկզբին դստեր հետ թունավորվել է բրիտանական Սոլսբերիում։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Սկրիպալի առողջական վիճակում դրական միտումներ կան, նա կազդուրվում է, սակայն դեռևս շարունակում է հիվանդանոցում մնալ։
Քննիչները փորձում են ամբողջացնել Մեծ Վրիտանիայում նախկին կրկնակի գործակալի կյանքի բոլոր դրվագները։ Մասնավորապես, նրանք տեղեկատվություն են հավաքում Սկրիպալի՝ դեպի Լոնդոն պարբերական ուղևորությունների, արտերկրում ճամփորդությունների, ինչպես նաև Սոլսբերիի ռեստորաններից մեկում գաղտնի ծառայություններից մեկի՝ ամենայն հավանականությամբ հոգաբարձուի հետ ամենամսյա հանդիպումների մասին։
Դա կապված է բրիտանական տարածքում Սկրիպալի գործունեության վերաբերյալ նոր մանրամասների ի հայտ գալու հետ։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է «Սկրիպալների գործը»
- Բրիտանիայում պատմել են «Սկրիպալի գործով» ոստիկանության աշխատանքի մասին
- Բժիշկները պատմել են Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակի մասին
- Սկրիպալը թունավորվել է մեկ բաժակ «Նովիչոկ»-ով
- Սկրիպալներին թունավորել են հեղուկ նյութով
- Լոնդոնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել՝ Սկրիպալների հարցով
- Ռուս նախկին գործակալի դուստր Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա