Փաշինյան. Դադարեցնում ենք անհնազանդության բոլոր ակցիաները
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ից կոչ արեց առանց բացառության ժամը 15-ին դադարեցնել գործադուլներն ու անհնհազանդության բոլոր ակցիաները:
«Մենք իրականացրել ենք սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, հիմա ժամանակն է այդ հեղափոխության նպատակներն ու խնդիրները իրագործել և ՀՀ քաղաքացիներին զգացնել տալու, որ իրենք են իրականում տերը և իշխանությանը Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, երբ Հայաստանում ձևավորված է իշխանություն՝ ժողովրդի մանդատով ու ժողովրդի խնդիրները լուծելու համար, հասկանալի չէ, որ ամենօրյա ռեժիմով փակում են ճանապարհներ ու իրականացնում անհնազանդության միջոցառումներ:
«Իսկ ո՞ւմ ենք մենք անհննազանդություն հայտարարում, այստեղ տրամաբանական խնդիր կա, այսօր Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն, ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում՝ ինքներս մե՞զ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այդ պահանջների լուծումը պետք է դրվի ինստիտուտցիոնալ հենքի վրա, պետք է ձևակերպել խնդիրը, հետագա ընթացքի համար կազմվում է 2-3 հոգուց բաղկացած պատվիրակություն, այն գալիս է կամ կառավարություն կամ տարածքային զարգացման նախարարություն:
Նրա խոսքով, կոչին կհետևեն նրանք, ովքեր սաբոտաժի տրամաբանությամբ չեն գործում, իսկ եթե այդ տրամաբանությամբ են գործում, ապա պետք է քննարկեն ու ավելի լրջորեն հասկանան իրավիճակը:
«Հույս ունեմ, որ իրար հետ այս խնդիրը կհաղթահարենք: Էլի եմ ասում, սիրելի քաղաքացիներ, բացեք ճանապարհները: Բարձրացվող հարցերի մեջ պետք է լրջորեն խորանալ, դրանց ծանոթանալ, պետք է համբերությամբ զինվեն, որ ունքը սարքելու տեղը աչքն էլ չտանք հանենք: Կոչ եմ անում բոլոր ակցիանեըը, գործադուլները, առանց բացառության, դադարեցնել»,-ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց, եթե կան դատախազաի, քաղաքապետի հրաժարականների պահանջ, ապա կքննարկվեն:
Հարակից հրապարակումներ`
- Ցույցեր՝ ընդդեմ ու հանուն քաղաքապետի
- Արշակունյաց պողոտան փակ է
- Բողոքի ակցիա՝ Գլխավոր պողոտայի այգում
- Տաքսու վարորդները հանդիպեցին տրանսպորտի նախարարի հետ
- Բողոքի դուրս եկած տաքսիստները Բաղրամյան 26-ից գնացին կառավարության շենք
- Պատասխան ակցիա. «Մեր քաղաքապետը Տարոնն է»
- Զինկոմիսարիատների միավորման գործընթացը կասեցնելու պահանջով ցույցի են դուրս եկել աշխատակիցները
- Արարատում բողոքի ակցիա են իրականացնում ցեմենտի գործարանի աշխատակիցները
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին