Քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, տնտեսության որակական փոփոխության մասին չենք կարող ընդհանրապես խոսել. Փաշինյան
«Տնտեսության մեջ լավատեսական սպասումներ են և պիտի կարողանանք այդ սպասումներն իրականացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ ինչ տնտեսություն է ժառանգություն ստացել նախորդ Կառավարությունից՝ վարչապետը նշեց՝ մենաշնորհային տնտեսություն, որտեղ տնտեսական գործունեության հնարավորությունները սահմանափակված են եղել, և հիմա այս կառավարությունն, ըստ նրա, արագ այդ հնարավորությունները կընդլայնի:
«Այսօր արդեն «դե ֆակտո» ընդլայնված են, պետք է, որ մարդիկ համոզվեն դրանում ու ներդրումների ձևով դրան արձագանքեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց՝ քանի դեռ մենաշնորհները հաղթահարված չեն, տնտեսության որակական փոփոխության մասին չեն կարող ընդհանրապես խոսել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին