Երևանում բացվեց Beeline ստարտափ ինկուբատորը
Beeline-ն այսօր Երևանում ստարտափ ինկուբատոր բացեց։ Այն գործելու Հյուսիսային պողոտայի Beeline-ի գրասենյակի 2-րդ հարկում։
Բացման արարողության ժամանակ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ ստարտափ ինկուբատորի գլխավոր նպատակն է օգնել հայսկական ստարտափերին առաջին քայլերն անել շուկայում։ Նրանց կտարամադրվի գրասենյակային տարածք, կկազմակերպվեն ուսումնական կուրսեր և վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, մենեջմենթի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Պյատախինի խոսքով՝ Beeline-ն այսօր շահագրգռված է Հայաստանում ստարտափերի զարգացման համար բարենպաստ էկոհամակարգերի ստեղծմամբ։
«Մենք կարծում ենք, որ դրա համար առավել արդյունավետ միջոցը սեփական ինկուբատորն է, որտեղ մենք կկարողանանք հայկական ստարտափերին բազմակողմանի աջակցություն տրամադրել։ Այսօրվանից մեր ինկուբատորի ռեզիդենտների տրամադրության տակ կլինեն քաղաքի կենտրոնում գտնվող ժամանակակից գրասենյակից օգտվելու, ինչպես նաև տեղացի և միջազգային մասնագետների ղեկավարության տակ սովորելու և աշխատելու հնարավորություն։ Վստահ եմ, որ դա անկասկած կնպաստի երկրում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը»,- ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը։
Beeline-ի ստարտափ ինկուբատորի ղեկավար Գևորգ Պողոսյանն էլ նշեց, որ բազմաթիվ դիմորդներից ընտրել են լավագույն 10 ստարտափերը, որոնք հաջորդ 16 շաբաթվա ընթացքում ինտենսիվ աճ կունենան, և ցիկլի ավարտին կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին։
«Այսօր մենք նոր էջ ենք բացում Հայաստանի նորարարական ձեռնարկատիրության գործում։ Այսօրվանից Beeline ստարտափ ինկուբատորում աշխատելու են 10 ստարտափեր, որոնք ընտրվել են ընկերության կողմից բաց մրցույթի ընթացքում»,- հավելեց Գևորգ Պողոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին