Ստորագրվեց ԵԱՏՄ- Իրան ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիրը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում երկարատև բանակցություններից հետո այսօր կնքվել է ԵՍՏՄ - Իրան ազատ առևտրի համաձայնագիրը։
Իրանագետ Արմեն Իսրայելյանն անդրադառնալով փաստաթղթին նկատել է, ժամանակին, երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, Իրանի ներքին և արտաքին քաղաքականությունը խորությամբ չընկալող փորձագիտական շրջանակներն Իրան-Հայաստան հարաբերությունների վատթարացում էին կանխատեսում՝ այն հիմնավորմամբ, թե Իրանի միջուկային համաձայնությամբ պայմանավորված իրողությունները համադրելի չեն ԵԱՏՄ-ի հետ։
«Այսօր սակայն Իրանն է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրում, և դա ամենևին էլ կապված չէ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող ներկա գործընթացների հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
Նշենք, որ Աստանայում կկայանան աշխատանքային հանդիպումներ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին