Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ կհանդիպի միայն մեկ հարցի շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսականորեն չի բացառում հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ՝ կապված Ղարաբաղի խնդրի հետ։
Այսօր վարչապետը պատասխանելով լրագրողի հարցին, թե ներկայումս նա բնակվում է վարչապետի համար նախատեսված պետական առանձնատանը, որը գտնվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարևանությամբ, արդյոք կհանդիպի նրա հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Միակ հնարավոր տարբերակը, որ տեսականորեն հնարավոր է հանդիպում, դա Ղարաբաղի հարցի հետ կապված որոշակի ինֆորմացիայի ստացման անհրաժեշտությունը կարող է լինել»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա