Աշոտյան. Հայաստանի համար երեք ռիսկային սցենարներ կան
«Այսօր Հայաստանում ռիսկային երեք սցենարներ կան, որոնցից յուրաքանչյուրից պետք է խուսափել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ՀՀԿ քաղաքական ներուժը հերիքելու է, որպեսզի իրենք կարողանան կյանքի կոչել այն հնարավորությունները, որ այսօր ունեն։
«Առաջին վտանգը, որ տեսնում եմ երկրում, որը կարծես թե կիսում է գործող իշխանությունը, անարխիան է, քաոսը։ Երկրորդը՝ չափից ավելի մեծ ավտորիտար ճանապարհով գնալու հնարավորությունն է, քաղաքական այլախոհությունը սահմանափակելը: Մանսավորեպես այն տեսնում եմ հանրային, քաղաքական քննարկումների դիսկուրսում, անհանդուրժողականություն կա այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում գործող իշխանության կամ իրենց ղեկավարի կարծիքի հետ։ Երրորդ վտանգն էլ Հայաստանի համար պոպուլիզմի այն աստիճանն է, որը կարող է էռոզիայի ենթարկել պետական մարմինների գործողությունները»,- մանրամասնեց Աշոտյանը։
Նա նշեց, որ այս երեք վտանգներն ամբողջությամբ տեսանելի չեն. «Չեմ ուզում կոնկրետացնել մտավախությունները, դրանք ընդհանուր են: Ես ուզում եմ, որ նոր իշխանություններն այս երեք ռիսկային սցենարներից հեռու մնան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան