ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր վարկային պրոդուկտ ուսումնական նպատակների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է և ընդլայնել է ուսանողական վարկերի պայմանները: Այսուհետ կրթական վարկ կարելի է ստանալ ոչ միայն ԲՈւՀ-երի, այլ նաև վճարովի դպրոցների աշակերտների ուսման վարձերը վճարելու նպատակով: Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջինը շուկայում հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ նաև տարբեր ուսուցողական դասընթացների վարձերի վճարման նպատակով:
Բանկի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ կրթական նպատակներով բարելավված վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ և տրամադրվում է հետևյալ հաստատություններում սովորողների համար.
• տեղական ուսումնական հաստատություններ
• միջազգային ուսումնական հաստատություններ
• միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր
• տարբեր ուսումնական դասընթացներ:
Նոր վարկատեսակի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն:
Վարկի հիմնական պայմաններ.
• Տոկոսադրույք՝ սկսած 15%-ից*
• Վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի
• Վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն ՀՀ դրամ
• Վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն
• Վարկի մարման եղանակ (ըստ հաճախորդի ընտրության)՝ կամ վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում, կամ միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ վարկի գումարի հավասարաչափ ամսական մարում (տոկոս և հիմնական պարտք):
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան