Վարդան Հարությունյանն ազատվեց, նշանակվեց Դավիթ Անանյանը
Գործադիրի որոշմամբ՝ Վարդան Հարությունյանն ազատվեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշականվեց Դավիթ Անանյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ երեկոյան հանդիպել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ և վերջինս հայտնել է հրաժարական տալու մտադրության մասին։
«Մենք փոխադարձ համաձայնությամբ որոշել ենք, որ այսօր կառավարության նիստում այդ որոշումը կկայացվի»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ իր առաջարկով ՊԵԿ ղեկավար է նշանակվում Դավիթ Անանյանը՝ ֆինանսների նախարարի տեղակալը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին ՊԵԿ-ում կատարած աշխատանքի համար։ Դավիթ Անանյանին էլ շնորհավորեց նոր պաշտոնում։
Վարդան Հարությունյանն էլ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ իր դիմումն ընդունելու համար։
«Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել կառավարության նոր կազմին, ցանկանում եմ հաջողություններ, իսկ իմ ներուժը միշտ կարող եք օգտագործել կառավարության ցանկացած ծրագիր իրականացնելի»,- ասաց նա։