ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր
Մոսկվայում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի հերթական՝ 44-րդ նիստը:
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ, նիստին մասնակցում էր ՀՀ վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության, կիբեռհանցագործությունների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, ինչպես նաև նախաքննության ոլորտում համագործակցության, տեղեկատվության անվտանգության և այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան