Այդ հոդվածի հիմնական հասցեատերը ՀՀԿ-ն չէ. Աշոտյան
«Կարծում եմ ՀՀ առաջին նախագահը երկու առաքելություն ունի այս ստեղծված ներքաղաքական իրավիճակում՝ իր իսկ պատկերացումների համաձայն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին։
«Առաջինը՝ մտածելով, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, փորձում է ակտիվացնել իր կերպարով նաև ՀԱԿ-ը և որոշակի նախընտրական ակտիվություն է դիտարկվում Լևոն Տեր-Պռտրոսյանի վերջին օրերի պարբերական ի հայտ գալը հանրային դիսկուրսով, և երկրորդը, կարծում եմ, նրա համար դեռ կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականի, մոտեցումների կյանքի կոչումը»,- ասաց Աշոտյանը։
Նա հոդվածի մնացած ձևակերպումներին չանդրադարձավ՝ նշելով, որ դա հավելյալ քաղաքական արժեք այս պահին չի ստեղծում։
«Այդ հոդվածի հիմնական հասցեատերը մենք չէինք, ՀՀԿ-ն չէր»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Խոսելով այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է սաբոտաժ չկա և չի կարող լինել, պատգամավորն ասաց. «Ուզում եմ վերահաստատել, որ մեր տեսակետներն ամբողջությամբ համընկնում են։ ՀՀԿ-ն այսօր խորհրդարանական միակ ընդդիմությունն է, և մեր դերակատարությունն է և մեր հավելյալ արժեքը քաղաքական կյանքում, ապահովել այլակարծություն, բազմակարծություն։ Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Հանրապետականը կանգնելով երկրում տեղի ունեցող ազգային ու պետական արժեք ունեցող խնդիրների կողքին՝ իրեն թույլ չի տա մանրախնդիր և քինախնդիր լուծումների գնալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան