Դեղատոմսերի հարցը քննարկման փուլում է. առողջապահության նախարար
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախկինում սոցցանցերում արված իր մի շարք հայտարարություններին, որոնք քննադատությունների են արժանացել հատկապես իր նախարար նշանակվելու հետո:
«Դրանց տարբեր առիթներով անդրադարձել եմ, չեմ կարող ասել՝ պատվեր է, թե զուգադիպություն, քանի որ հատուկ հետաքննություն չեմ արել: Դրանք կոնտեքստից կտրված սքինշոթեր էին, որոնց համար բացատրություն եմ տվել, ներողություն եմ խնդրել, եթե սխալ եմ ընկալվել»,- ասաց նա:
Արսեն Թորոսյանը խոսեց նաև դեղերը դեղատոմսերով տրամադրելու հարցին՝ նշելով, ոչ մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ է անցկացնում:
«Եթե ամեն ինչ իմ մտածած պլանով գնա, հավանաբար, հուլիսի 1-ից և աշնանից մտնող ցանկերի մասով մեկ տարով երկարացում կլինի: Անկեղծ ասած՝ հակաբիոտիկների մասով մասնագետները հակված են, որ թողնենք ուժի մեջ, քանի որ դա ավելի լուրջ խնդիր է, քան մյուս դեղերի մասով չարաշահումը»,- նշեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել
- «Դեղատոմսով դեղերի դուրսգրումից դժգոհողները այդ բիզնեսով զբաղվողներն են»
- «Դեղատոմսով դեղերի տրամադրման կարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»
- Առողջապահության, հանգստի և մշակույթի ծառայությունների գներն աճել են
- Դեղատոմսով դեղեր գնելու որոշումը կասեցվում է
- Շտապօգնությունից ուղիղ... «պարահանդես»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա