Թումո-ն հայտարարում է նոր ծրագրի մասին
Կրթության և գիտության նախարարությունը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նախաձեռնում են համատեղ ծրագիր՝ «Նոր սերնդի կրթություն» հարթակը:
Կենտրոնից մանրամասնում են՝ այն քննարկումների բաց ֆորում է, որը յուրաքանչյուր կազմակերպության և շահագրգիռ անձի համար հնարավորություն կստեղծի ներկայացնելու ու քննարկելու կրթությանը վերաբերող նոր նախաձեռնություններ ու գաղափարներ, ինչպես նաև կհամակարգի նախագծերի հավաքակազմ և ճանապարհային քարտեզ՝ միտված բարձրորակ, մատչելի կրթական համակարգի ձևավորմանը:
«Նոր սերնդի կրթություն» հարթակը ներառական է և կողմնորոշված դեպի կիրառելի արդյունքների մշակում: Այն կհամախմբի անհատների ու կազմակերպությունների ամբողջ ազգային սպեկտրից և շեշտը հատկապես կդնի կրթական համակարգից դուրս մասնագետների հետ հաղորդակցման վրա` խթանելով նոր լուծումների հայտնաբերումը: Հարթակի աշխատանքների մեջ նաև կներգրավվեն միջազգային հեղինակավոր մասնագետներ՝ իրենց տեսակետներն արտահայտելու գործընթացի ու կրթության զարգացման հնարավոր ուղղությունների մասին:
«Թումոյում մենք հավատում ենք, որ մեր երկրում բոլորը կարող են ստանալ լավագույն կրթությունն աշխարհում։ Կառավարության նոր թիմի հետ շփումները ցույց տվեցին, որ այդ նպատակի իրականացումը ավելի մոտ է, քան երբևէ: Ունենալով համապատասխան փորձառություն և ռեսուրսներ` մենք անցնում ենք գործի», - նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը:
Հարթակի աշխատանքը կընթանա երկու քայլով`
Քայլ 1-ին․ Խորհրդակցություններ ու ճանապարհային քարտեզի նախագծում
Քայլ 2-րդ․ Ծրագրի մշակում
Առաջին բաց քննարկումը տեղի կունենա մայիսի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
- «ԹՈՒՄՈ»-ում ներկայացվել է Արցախի նոր զբոսաշրջային քարտեզը
- Անն Իդալգո․ Փարիզում կբացվի Թումո դպրոց
- Կողբի «Թումոյի» չափալախը, իրականացած ու ճամփին մնացած երազանքները
- Կոնվերս Բանկը համագործակցում է Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան