
Նախարարն ու կինոոլորտի մասնագետները խոսել են «Կինոյի մասին օրենքի» նախագծից
Կինոլորտի և ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն են ներկայացրել։
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացել է ֆիլմարտադրող ընկերությունների ղեկավարների, ներկայացուցիչների, ռեժիսորների, պրոդյուսերների հետ, ինչպես նաև լսեց նրանց կողմից հնչեցված՝ ոլորտում առկա խնդիրների և առաջարկությունների մասին:
Այս համատեքստում, կինոլորտի մասնագետները ներկայացրել են «Կինոյի մասին օրենքի» նախագիծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու Հայաստանում կինոյի զարգացման տեսլականը:
Հանդիպման արդյունքում, նախարար Լիլիթ Մակունցը կինոյի ոլորտի մասնագետներին առաջարկել է գրավոր ներկայացնել «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումներն՝ առաջիկա քննարկումների նպատակով, իսկ նախարարության աշխատակազմի համապատասխան ոլորտի պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ներկայացնել ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կանոնակարգի լրամշակման վերաբերյալ առաջարկություններ:
Հարակից հրապարակումներ`
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով
- Օտարերկրյա կինոարտադրողների համար կարևոր է, որ երկիրն ունենա «Կինոյի մասին» օրենք. Գևորգ Գևորգյան
- «Կինոյի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կդրվի համընդհանուր քննարկման. փոխնախարար
- «Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է. «Մշակույթն արժևորված չէ»
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան