Վարչապետն առաջարկում է ժամանակավոր դադարեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը:
«Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք՝ հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին, ինչպես նաև մտածենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել կամ կասեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է շատ արագ կանգնեցնել. «Առնվազն պետք է այդ պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են։ Մենք պետք է ընդհանրապես փոխենք մեր վերաբերմունքը»։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետին ու արդարադատության նախարարին առաջարկեց քննարկում հրավիրել այս թեմայի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան