Ցույցեր՝ ընդդեմ ու հանուն քաղաքապետի
Երևանի քաղաքապետարանի դիմաց երկու տարբեր խմբեր բողոքի ակցիա են իրականացնում: Մի խումբը, որը հայտարարում է՝ իր քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, կանգնել ու փակել է քաղաքապետարանի գլխավոր մուտքի դուռը՝ թույլ չտալով քաղաքացիներին ներս մտնել: Մյուս խումբը դեմ է քաղաքապետին, պահանջում է նրա հրաժարականը:
«Տարոն, դուխով» բացականչություններին հաջորդում են «Հեռացիր, ագրեսոր»-ը:
Լրագրողները Մարգարյանի աջակիցներից հետաքրքրվում են, թե որտեղ են աշխատում, ճի՞շտ է, որ նրանք համատիրությունների, թաղապետարանների, դպրոցների աշխատակիցներ են:Պատասխանը՝ «մենք Երևանի բնակիչ ենք, Տարոնը մեր քաղաքապետն է»:
Սա հիշեցնում է Տարոն Մարգարյանի՝ թեկնածուականի պաշտպանության զավեշտալի պատմությունը տնտեսագիտության համալսարանում, երբ մի խումբ ուսանող-«սաքուլիկներ» փակել էին լրագրողների մուտքը շենք, ու հարցին՝ «ի՞նչ իրավունքով եք փակում մեր մուտքը, մենք լրագրող ենք», պատասխանում էին՝ «մենք էլ ենք լրագրող»:
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցող քաղաքացիներին
- Սաքուլիկ, ու՞ր ես
- Երևանում պահանջում են քաղաքապետի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին