Արշակունյաց պողոտան փակ է
ՊՊԾ գնդի գրավման գործով կալանքի տակ գտնվող մեղադրյալների հարազատներն ու աջակիցները փակ են պահում Արշակունյաց պողոտան, պողոտայի երթևեկելի հատվածում տեղադրել են փոքրիկ վրաններ, նստարաններ:
Ակցիայի մասնակիցները պահանջում են փոխել խափանման միջոցն ու ազատ արձակել նրանց: Հիշեցնենք, որ երեկ դատարանը մեժեց ներկայացված այդ միջնորդությունը:
Պահանջում են նաև ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Սպառնում փողոցը փակ պահել այնքան ժամանակ՝ քանի դեռ չի կատարվել իրենց պահանջը:
«Մենք փակել ենք, որ «Սասնա ծռեր»-ին դատարանից չտանեն, կատարեն մեր պահանջները, խափանման միջոցը փոխեն, բժշկական օգնություն ցուցաբերեն»,-ասաց նրանցից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- «ՊՊԾ-ի գործով» կալանավորվածներին հենց այդ ոստիկանը չպետք է ուղեկցի
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց
- Վարուժան Ավետիսյանը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի խոսքին
- Փողոցը փակել են ու պահանջում են փոխել ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամների խափանման միջոցը
- Մեկուկես ամիս դադարից հետո շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը (լրացված)
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների հարազատները փակել են Արշակունյաց պողոտան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին