
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է երեխաներին
Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է Երևանի թիվ 7 նախավարժարանի մի խումբ սաների՝ խոստացած պաղպաղակն ուտելու նպատակով: Մինչ այդ Արմեն Սարգսյանը երեխաներին իր աշխատասենյակ տարավ:
«Ո՞վ է ուզում նախագահ դառնալ»,-հարցրեց Արմեն Սարգսյանը:
Բոլորն արձագանքեցին՝ ես, բացի մի աղջնակից. «Ես տղա չեմ, երգչուհի եմ ուզում դառնալ»:
Երեխաները Երևանի մասին երգեցին, ապա հրաման արձակելն ուշացնող փոքրիկ նախագահին հեռացրին, նոր նախագահ ընտրեցին:
Նորընտիր նախագահի առաջին հրամանն այսպես էր. «Ուզում եմ, որ մեր երկրի բոլոր երեխաները մառոժնի ուտեն»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ նախագահի նստվայրի դիմաց բողոքող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ հանդիպման դուրս եկած Արմեն Սարգսյանը հանդիպեց այս փոքրիկներին, նա խոստացել էր երեխաներին պաղպաղակ ուտելու հրավիրել:
Մանրամասները՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրած տեսանյութում: