Սիրիայում սկսել են վերակառուցել զինյալներից ազատագրված քաղաքը
Սիրիայի Հոմս արվարձանի Թել-Բիսա քաղաքում սկսվել են վերականգնողական և վերանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Մի քանի օր առաջ քաղաքն ազատագրվել է ապօրինի զինված խմբավորումների զինյալներից։
Ծանր տեխնիկան մաքրում է փողոցները, մասնագետները վերականգնում են ինժեներական կոմունիկացիաները։ Փողոցներում հսկողություն են իրականացնում Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկները։
«Փառք Աստծո, մեր քաղաքում այժմ հանգիստ է։ Բայց, ինչ խոսք, սկզբնական շրջանում մեզ համար հեշտ չի լինի։ Դուք տեսնում եք՝ այստեղ ամեն ինչ քանդված է, ոչինչ չկա։ Մեզ նախ՝ հաց է պետք, նաև գումար, որ հաց գնենք։ Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը մեզ կօգնի, քաջ գիտենք, որ այլ բնակավայրերում ռուս զինվորականները մթերքներ են բերում»,- ասել է բնակիչներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանցիները մտավախություն ունեն, որ Սիրիայի պատճառով Երրորդ համաշխարհային կսկսվի
- Աստանայում սկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները
- Պուտինն ու Մերկելը կքննարկեն Իրանի, Սիրիայի ու Ուկրաինայի հարցերը
- Իսրայելը Սիրիայում իրանական տասնյակ ռազմական օբյեկտների ավիահարվածներ է հասցրել
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում