Հասարակություն 12:21 18/05/2018 Հայաստան

2018-2019-ին նախատեսվում է փրկել ևս 30-40 գորշ արջ

2016թ-ից սկսած FPWC-ին իր միջազգային գործընկեր Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության հետ իրականացնում է Արջերի փրկման լայնածավալ ծրագիր ՀՀ-ում: 2017թ-ին Հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ՀՀ տարածքում անազատության մեջ պահվում է շուրջ 80 կարմիրգրքային գորշ արջ: Կենդանիները պահվում են ինքնաշեն վանդակներում ռեստորանների, գազա-բենզալցակայանների, հյուրանոցների հարևանությամբ, տնամերձ տարածքներում՝ այցելուներին զվարճացնելու առաքելությամբ, առանց կենդանաբուժական խնամքի, անհրաժեշտ սննդակարգի և տեսակին համապատասխան կենսապայմանների:

2017թ. նոյեմբերից առ այսօր Հիմնադրամը փրկել է թվով 15 գորշ արջ, որոնք ապաստան են գտել Երևանի կենդանաբանական այգու 5 հա տարածք զբաղեցնող ազատավանդակում, իսկ մյուսները՝ տեղափոխվել Վայրի կենդանիների փրկարար կենտրոն հետագա վերականգնման և բուժման նպատակով: Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի (WRC) կառուցման աշխատանքներին շարունակում է աջակցել FPWC-ի գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից տեղեկացնում են, որ փրկված արջերի մեծամասնությունն ունի լուրջ հոգեֆիզիոլոգիական խեղումներ և վարքագծային շեղումներ, ինչը տեսակին ոչ բնորոշ պայմաններում պահելու ու երկար տարիներ սխալ խնամքի արդյունք է:

Փրկված արջերից երկուսը՝ Զանգակն ու Բամբակը Կենտրոն են տեղափոխվել դեռ անցած տարի մայիսին, երբ Լոռու մարզային բնապահպանական տեսչությունը Հիմնադրամին ահազանգեց առանց մոր մնացած երկու արջի ձագերի մասին, որոնք գտնվել էին Փամբակ գետի շրջակայքում: Շուրջ 1 տարի Կենտրոնում անցկացնելուց հետո Զանգակն ու Բամբակը պատրաստվել են վայրի բնություն բաց թողնվելուն, որը կիրականացվի մոտ օրերս: Կենդանաբույժների պնդմամբ՝ ձագերն առողջ են և կարող են ինքնուրույն կյանք վարել, թեպետ նրանց տեղաշարժը բնության մեջ դեռ 12 ամիս կվերահսկվի ռադիոընդունիչ վզկապների միջոցով:

«Անազատ պայմաններում պահված, խեղված արջերի վերականգնումը պահանջում է  շատ լուրջ մասնագիտական աշխատանք  և ներդրումներ, ու չի երաշխավորում այդ արջերի լիարժեք վերականգնումը: Այս առումով թե կենդանաբանական այգու, թե Հիմնադրամի դիրքորոշումը շատ կոշտ է՝ մենք դեմ ենք ցանկացած տեսակի վայրի կենդանու պահմանը մարդու կողմից, դա կարող է լինել միայն Կենդանաբանական այգու ձևաչափով, որն անհրաժեշտաբար կունենա կրթական ծրագրային բաղադրիչ»,-ասել է է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

«Մենք FPWC հիմնադրամի հետ աշխատում ենք վաղուց` Հայաստանի տարածքում անազատության մեջ գտնվող արջերի փրկման ծրագրով, և պատրաստակամ ենք էլ ավելի ինտենսիվ համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ խնդրին երկարատև և կայուն լուծում տալու համար, որը կապահովի արջերի հետագա բարեկեցությունը Հայաստանում. այս տարի նախատեսում ենք ավելացնել մեր ֆինանսական ներդրումները, որի մի մասը կարծում եմ կուղղորդենք նաև Երևանի կենդանաբանական այգուն՚` արջերի ապաստարանն ընդլայնելու համար»,-ասել է Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպության տնօրեն Ալան Նայթը։

«Մեր համագործակցությունը FPWC հիմնադրամի հետ շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով, որի շնորհիվ մենք ունենք նաև այնպիսի գործընկեր ինչպիսին է Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպությունը: Հավելեմ, որ գրեթե նույն ժամանակահատվածում սկսվել է «ՀՀ կենդանական աշխարհի մասին»  օրենքի փոփոխությունների  նախագիծը, որը կարծում եմ կներկայացվի ԱԺ հաստատման արդեն աշնանը: Օրենքը շատ խիստ կարգավորումներ է նախատեսում վայրի կենդանիների պահման համար և ենթադրում պետական վճարումների համակարգ՝ հատուկ բացված ֆոնդի հաշվին: Պետությունը լինելու է այս ծրագրի կողքին, և աջակցելու է Հիմնադրամին համապատասխան աշխատանքներ տանելու արջերին ապօրինի պահողների հետ, որպեսզի վերջիններս կամովին հանձնեն իրենց տիրապետության տակ գտնվող արջերին՚, և վերացնենք վայրի կենդանի պահելու այս սովորույթը»,- ասել է ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը։

Այս տարի արջերի փրկման ծրագիրը կշարունակվի, 2018-2019թթ. ընթացքում նախատեսվում է փրկել թվով ևս 30-40 գորշ արջ նախքան «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում բարեփոխումների փաթեթի վերջնական ընդունումը, որը հնարավորություն կտա ապահովել խնդրի տրամաբանական հանգուցալուծումը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}