Պլասիդո Դոմինգոն և Խուան Դիեգո Ֆլորեսը կերգեն 2018 թ. Աշխարհի առաջնության բացման ժամանակ
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն և պերուացի օպերային աստղ Խուան Դիեգո Ֆլորեսը կերգեն Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը նվիրված համերգի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
Դոմինգոն և Ֆլորեսն արդեն հաստատել են, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում համերգային ելույթով հանդես կգան։ Միջոցառման հյուրերը կունկնդրեն դասական երգացանկի հատընտիր ստեղծագործություններ։
Նշանակալից է այն, որ մարզական միջոցառումները, մրցաշարերը ամենից հաճախ բացում են հենց օպերային աստղերը, քանի որ դասական երաժշտությունը ունիվերսալ կոդ է, որ հասկանալի է բոլոր երկրների բնակիչներին»,- ընդգծում են կազմակերպիչները։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանի 11 քաղաքներում։
Հարակից հրապարակումներ`
- Փոխվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների հաշվառման կանգնելու ժամկետը
- Արգենտինայի նախագահը չի մասնակցի 2018 թ. Աշխարհի առաջնությանը՝ երկրում ճգնաժամի պատճառով
- Պուտինը ներկա կլինի ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջին խաղին
- ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված՝ ՌԴ որոշ քաղաքներում հատուկ ռեժիմ կմտցվի
- Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը հայտնվել է YouTube-ում