Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին
Պարոն նախարար
Խնդիրները լուծված տեսնելու անհամբերությունը պատել է բոլորին: Ու դրանց ներկայացման ու կատարման արագության մեջ հնարավոր են ինչ-ինչ «մանրուքների» բացթողում: Համոզված եմ՝ այդպես էին մտածում նաև քաղաքացիները, երբ նոր կառավարության օրոք ևս փակում էին փողոցները: Նայելով փակ փողոցներին որպես իրավունքի իրացում, այլ ոչ՝ բողոք, ես ինքս անցնում եմ բաց նամակի:
Երեկ, պատասխանելով Վերջին զանգի հետ կապված դրամահավաքության դեպքերին, դուք նշեցիք, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ խոսվել է այս հարցով. «Հորդորում եմ ուսուցիչներին, տնօրեններին, որոնք նման գործունեությամբ են զբաղվում, վերջ տալ, դրամահավաքների կազմակերպիչները խստիվ պատժվելու են»։
«Խիստ պատժի» մասին հայտարարություններ ժամանակ առ ժամանակ արել են այլ ԿԳ նախարարներ ևս: Սակայն արդյունքը եղել է նույնպես ժամանակ առ ժամանակ, կամ ամեն ինչ շարունակվել է գաղտնի՝ ծնողների թուլակամության կամ ցանկության պայմաններում:
Ցավոք կոռուպցիան ունի երկու կողմ: Տվյալ դեպքում դրա կազմակերպիչները՝ ուսուցիչներն ու տնօրենները ունեն հանցակիցներ՝ ծնողները: Ու հորդորելով, կամ սաստելով միայն ուսուցիչ-տնօրեններին՝ հարցը չի լուծվի:
Ես հորդորում եմ ձեզ քաղաքական ամբողջական կամք ցուցաբերել, ու զգուշացնել ու պատժել ծնողներին ևս, ովքեր նույնչափ ու ավելի պատասխանատու են երեխաների ոչ միայն կրթության, այլև՝ դաստիարակության ու օրինակ ծառայելու մեջ:
Ու քանի որ, ինչպես և առաջ, պատրաստվում եմ գրել այն բոլոր խնդիրների մասին, որ տեսնում եմ, ներկայացնում եմ նաև շատ փոքր մասը իմ հոդվածներից:
Անահիտ Ոսկանյան, panorama.am-ի գլխավոր խմբագիր
Հարակից հրապարակումներ`
- Ավելի բարեկարգ դպրոցներ
- Ատելությանը խոտորնակ
- Վարք նախարարությունների-7. «Կլասիկայի ժանրով»
- Վարք նախարարությունների-6. Կամ՝ ասք վարչապետաց
- Վարք նախարարությունների-5. Կամ՝ Ֆրանկենշտեյնի «ոգին» է շրջում Հայաստանում
- «Կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք», կամ՝ Վարք նախարարությունների- 4
- Վարք նախարարությունների -3
- Վարք նախարարությունների -2
- Վարք նախարարությունների – 1
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին