Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը այսօր հայտնել է, որ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը հիվանդանոցից դուրս է գրվել՝ նյարդակաթվածահարական նյութով թունավորվելուց հետո։
«Ֆանտաստիկ նորություն. Սերգեյ Սկրիպալն իրեն բավակաչափ լավ է զգում, որպեսզի դուրս գա Սոլսբերիի շրջանային հիվանդանոցից»,- «Ինտերֆքաս»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սոլսբերիի հիվանդանոցի ղեկավար Կարա Չառլզ-Բարքսը:
Նա ընդգծել է, որ արագ ապաքինումը հնարավոր է դարձել հիվանդանոցի աշխատակիցների ծանր աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:
Աղբյուրը հիշեցնում է, որ Սկրիպալի դստերը՝ Յուլյային, հիվանդանոցից դուրս են գրել մեկ ամիս առաջ։
Հարակից հրապարակումներ`
- Սկրիպալին հարցաքննել են
- Գերմանիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է «Սկրիպալների գործը»
- Բրիտանիայում պատմել են «Սկրիպալի գործով» ոստիկանության աշխատանքի մասին
- Բժիշկները պատմել են Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակի մասին
- Սկրիպալը թունավորվել է մեկ բաժակ «Նովիչոկ»-ով
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա