Տոնոյանն ու Մնացականյանն այցելել են սահմանագիծ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել են Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ ու լուսանկարներ է ներկայացրել այցից. «Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարաության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։ Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որևէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»։
Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները այցելել են #Հայաստան - #Ադրբեջան սահմանագիծ։#Armenia's Foreign and Defense Ministers in Armenia - #Azerbaijan border pic.twitter.com/fWivYsYuho
— Tigran Balayan (@tbalayan) May 18, 2018
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին