«Թափառող պատեր»-ը՝ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում
Երևանում՝ Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, ներկայացված է «Թափառող պատեր. կարպետի և գոբելենի արվեստի փոխանցումը սերունդներին» ցուցադրությունը, որի նպատակը կարպետագործության և գոբելենագործության ավանդույթների պահպանումն է։
Ցուցահանդեսի նախաձեռնությունը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի դասախոս Հասմիկ Ղազարյանինն է։ Այստեղ ներկայացված են Գեղարվեստի պետական կադեմիայի, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտների, ինչպես նաև մի քանի նկարիչների՝ թվով ավելի քան 50 աշխատանքներ:
Panorama.am-ի տեսախցիկը ևս անտարբեր չմնաց այս ցուցադրության հանդեպ։