Քաղաքական վերջին իրադարձությունները մեծ քննություն էին բանկային համակարգի համար. Աշոտ Օսիպյան
«Քաղաքական վերջին իրադարձությունները մեծ քննություն էին բանկային համակարգի համար և մենք այն հաջողությամբ հանձնեցինք»,- այս մասին այսօր «Կոնրադ Ադենաուերի» հիմնադրամի և Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Արարատբանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։
Նրա խոսքով՝ դա մեկ անգամ ևս փաստում է, որ Հայաստանի բանկային համակարգը կայուն է:
Աշոտ Օսիպյանը նշեց, որ բանկային համակարգի զարգացումը կապված է տնտեսության իրական հատվածի զարգացումից:
«Վերջին տարիներին մենք ունենք զարգացած բանկային համակարգ, սակայն թույլ զարգացած իրական հատված, մինչդեռ եթե մենք ունենանք տնտեսության զարգացում, ապա բանկային համակարգն ավելի ավելի արագ կզարգանա: Մեր բանկային համակարգն ունակ է դրսից այնքան ֆինանսական ռեսուրսներ ներգրավել, որքան անհրաժեշտ է ֆինանսավորել Հայաստանի տնտեսությունը։ Նույնիսկ նախորդ ամսվա ընթացքում անկայուն քաղաքական իրավիճակում բանկերը ոչ միայն վարկեր էին ներգրավվում, այլ նաև բաժնետերեր, ինչը կարևոր համակարգի համար»,- ասաց Աշոտ Օսիպյանը: