«Ժամանակ». Աշխատանքից ազատումներ ԱԻՆ-ում
«Ժամանակ» թերթը գրել է. «Մեր տեղեկություններով՝ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստվում է աշխատանքից ազատել ԱԻՆ ստորաբաժանում համարվող փրկարար ծառայության տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին: Վերջինս ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի հովանավորյալն է: Մեր տեղեկություններով՝ Ղազարյանը կարող է նաև աստիճանազրկվել քանի որ նրա կենսագրության մեջ գրված է, որ նա 1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որոկավորում, սակայն պարզվել է, որ նրա ներկայացրած դիպլոմը կեղծ է, իսկ գեներալը չի կարող կեղծարար լինել: Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքից կազատի նաև փրկարար ծառայության պետի տեղակալ ոստիկանապետի նախկին տեղակալ Ներսես Նազարյանին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները