«ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ը հայտարարում է արտադրության ամբողջական դադարեցման վտանգի մասին
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հայտարարում է արտադրության ամբողջական կանգնեցման, այդ թվում նաև Արարատի ֆաբրիկայի աշխատանքի, մասնակիորեն Հարավ-Կովկասյան երկաթուղու աշխատանքը կաթվածահար անելու վտանգների մասին:
«Ոսկու հանքաքարի անօրինական արդյունահանողները, այսպես կոչված «Չղջիկները», հերթական անգամ, ընկերության կոլեկտիվի վրա ճնշում գործադրելու ճանապարհով փորձել են իրականացնել իրենց անօրինությունները, մասնավորապես, մայիսի 17-ից 18-ը չղջիկները փակեցին դեպի հանք տանող ճանապարհը, կաթվածահար արեցին ամբողջ պրոցեսը՝ իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական նախադրյալներով, իբրև թե նրանք հանդիսանում են քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներ և պայքարում են իրենց «իրավունքների» համար։
Անօրինական ոսկի արդյունահանողները պահանջում էին Սոթքի հանքի ղեկավարության հրաժարականը, որը խոչընդոտում է իրենց անօրինական արարքները հանքի տարածքում:
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերթական անգամ հիշեցնում է, որ «Չղջիկների» անօրինական գործողությունները սահմանափակում են ոչ միայն քաղաքացիների աշխատանքի իրավունքը, այլև խաթարում են արտադրական դիսցիպլինները, որը, իր հետ բերելով ընկերության համար կորուստներ, հղի է նաև ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի կրճատման հետևանքներով։
Ընկերությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ անօրինական գործողությունները կհանգեցնեն այն բանին, որ արտադրությունը ամբողջությամբ կկանգնի, այդ թվում նաև Արարատի ֆաբրիկայի աշխատանքը՝ մասնակիորեն կաթվածահար անելով Հարավ-Կովկասյան երկաթուղու աշխատանքը ևս»,-մասնավորապես ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին