ՍԱՊԾ. Զանգվածային թունավորման արդյունքում կասեցվել է ԱՁ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը
Զանգվածային թունավորման մասին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ մայիսի 17-ին, սննդային թունավորման կասկածանքով, Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն են դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի աշխատակիցներ:
Panorama.am-ի հետ զրույցում ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, և անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:
Իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, մասնագետները պարզել են, որ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը, որն այդ օրը «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին մատակարարել է 247 խոհարարական արտադրանք (հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով և կանաչիով սենդվիչ):
Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը կասեցվել է:
«Իրականացվող միջոցառումների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, վերահսկողական գործողություններ են իրականացվում նաև Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերքի մատակարարող «ԱլկաՖուդ» ՍՊԸ-ում:
Արդյունքերի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-նշեցին ՍԱՊԾ-ից:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Արմավիրի մասայական թունավորման դեպքի վերաբերյալ
- Հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրում մասսայական թունավորման փաստով
- Թունավորվածների առողջական վիճակը բավարար է
- Արմավիրում զանգվածային թունավորում է՝ 90 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա