Առաջին անգամ գերակշռել են Արցախի տարածք ներմուծումներն ու արտահանումները Վարդենիս-Մարտակերտ մայրուղով
Ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին ԱՀ տարածք են ներմուծվել 37 միլիարդ 203 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 4 միլիարդ 220.9 մլն դրամով կամ 12.8 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ այդ ընթացքում արտահանվել են 33 միլիարդ 674.9 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11 միլիարդ 271.2 մլն դրամի դիմաց կամ շուրջ 3 անգամ ավելի:
Ընդ որում, ընթացիկ տարվա ապրիլ ամսին Արցախի տարածք են ներմուծվել 11 միլիարդ 72.6 մլն դրամ գումարի չափով, արտահանվել` 8 միլիարդ 770.7 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված 8 միլիարդ 841.5 և արտահանված 3 միլիարդ 914. ապրանքանյութական արժեքների դիմաց:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հատկանշական է, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածի գործարկումից հետո առաջին անգամ ապրիլ ամսվա ընթացքում գերակշռել են այս ճանապարհահատվածով Արցախի Հանրապետության տարածք կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Նախորդ ժամանակահատվածներում Հանրապետության տարածք ներմուծումների և արտահանումների ծավալում գերակշռում էր Գորիս-Ստեփանակերտ ճանապարահահատվածով կատարվող ներմուծումներն ու արտահանումները:
Այսպես. ապրիլ ամսվա ընթացքում Հանրապետության սահմանային հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ԱՀ տարածք կատարվող ներմուծումները կազմել են 6 միլիարդ 618.3 մլն դրամ, իսկ արտահանումները` 7 միլիարդ 886.3 մլն դրամ, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են 4 միլիարդ 433.2 մլն դրամ, իսկ արտահանումները` 8 միլիարդ 82.4 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հարակից տարածքներում շուտով սպասարկման օբյեկտներ կկառուցվեն. նախարար
- Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությունն ավարտական փուլում է