Փայլան. ««Հայի վիժվածք» արտահայտությունն անողի օգտին չեմ կարող քվեարկել»
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պոլսահայ պատգմավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններից Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցնելու հնարավորություններ ունեն 2 հոգի: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Ըստ Փայլանի ընդդիմադիրներից 2-րդ փուլ կարող են անցնել կամ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշը, կամ էլ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Մուհարրեմ Ինջեն:
Պոլսահայ պատգամավորը բացառել է, որ ընդդիմադիր «İYİ» («Լավ») կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մերալ Աքշեները կարող է հայտնվել 2-րդ փուլում:
Փայլանը, հիշեցնելով Աքշեների հակահայ արտահարտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին:
«Աքշեները 90-ականներին Ներքին գործերի նախարարն էր: Այդ ժամանակ «հայի վիժվածք» արտահայտությունն է կիրառել: Հիմա ես, որպես հայ ինչպե՞ս ձայն տամ Աքշեներին: Նախապաշարմունքներ ունեմ, բայց դրանք վերացնելը հենց Աքշեների պարտականություն է»:
Փայլանը կարծիքը, որ Աքշեները ոչ մի հնարավորություն չունի 2-րդ փուլ դուրս գալու, հիմնավորել է սոցհարցումների արդյունքներով:
Ադրադառնալով Դեմիրթաշի կալանքին՝ Փայլանը կոչ է արել դատավորներին նախագահի թեկնածուին ազատ արձակելու որոշում կայացնել. «Կոչով դիմում եմ դատավորներին՝ ձեր չկայացրած վճիռների համար, հունիսի 24-ից (խորհրդարանական և նախագահական ընտրություններ) հետո հնարավոր է, որ դատարանի առաջ կանգնել: Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի շարունակելու պաշտոնավարել»:
Հայ պատգամավորը նշել է, որ Դեմիրթաշի բանտարկության համար իրավական հիմքեր չկան և, դատական գործերը, որոնք հարուցված են քուրդ քաղաքական գործչի դեմ, միայն քաղաքական ենթատեքստ ունեն:
«Դեմիրթաշի կալանավորման միակ պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, որի հանձնարարականով էլ նա ձերբակալվել է»:
Ըստ Փայլանի՝ Դեմիրթաշը բանտից կարող է ազատ արձակվել միայն Էրդողանի ցանկությամբ, քանի որ դատական գործը վարողները ոչ թե դատավորներ են, այլ նախագահական պալատի հանձնարարականը կատարողներ:
Հարակից հրապարակումներ`
- Անկարայի դատախազությունը պահանջել է Փայլանին զրկել անձեռնմխելիությունից
- Գարո Փայլանը կհանդիպի կալանավորված Դեմիրթաշի հետ
- Թուրքիայում փորձում են չեղարկել Դեմիրթաշի մասնակցությունը նախագահական ընտրություններին
- Փայլան. Հերթը մերն է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան