Հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրում մասսայական թունավորման փաստով
Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«Նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ՝ թունավորման պատճառը պարզելու համար։ Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-հայտնում են քննաչական կոմիտեից:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական էջում մինչ այս պահը թունավորման պատճառների ու ձեռնակած քայլերի մասին որևէ տեղեկություն չկա:
Panorama.am-ի հետ զրույցում ՍԱՊԾ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանն ասաց, որ բուտերբրոդները, որոնք նախնական տվյալներով թունավորման պատճառ են եղել, ուղարկվել են փորձաքննության: Դրանց մեջ եղել են տարբեր բաներ:
Այս պահին ՍԱՊԾ տարածքային կենտրոնի պետը զեկուցագիր է գրում, այն ավարտելուց հետո ծառայությունը կարող է հրապարակել մատակարարի, բուտերբրոդները պատրաստող անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկություններ:
«Հիմա ճշտվում է, թե թունավորման պատճառը որ փուլում է առաջացել»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա