«Ժամանակ». Փաշինյանին դա դուր չի եկել, որ ՀՅԴ-ն փորձում է տիրանալ Արագածոտնի և Շիրակի մարզերին
«Ժամանակ» թերթը գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել ՀՅԴ-ի ցանկությունը՝ կրկին վերատիրանալ իրենց համար ավանդական Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոններին:
Փաշինյանը նախ ասել է, որ դրանք սեփականաշնորհված մարզեր չեն, և դրանից բացի՝ Դաշնակցությունը գրեթե 20 տարի այդ մարզերում մարզպետներ է նշանակում, սակայն այդ մարզերում իրավիճակը ոչնչով չի տարբերվում մյուսներից: Դաշնակցության համար ավանդական մարզերը ստանալը կարևոր է այն առումով, որ այդ մարզերում բոլոր պաշտոնյաները դաշնակցական են, և մտավախություն ունեն, որ ոչ դաշնակցական մարզպետը կարող է փլուզել, ապադաշնակցականացնել կուռ պետական կառավարման համակարգը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները