Կուբայում ավիավթարից 107 մարդ է մահացել
Կուբայում վթարի է ենթարկվել Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ինքնաթիռում 110 հոգի է եղել՝ 104 ուղևորներ և անձնակազմի 6 անդամներ։
Վթարի վայրում հայտնաբերվել են 4 վերապրածներ, նրանցից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում, մյուսները ծայրահեղ ծանր վիճակում են։ Ավիաընկերությունում նշել են, որ երկու օդաչուն և անձնակազմի երեք անդամները մեքսիկացիներ են, իսկ տեխնիկական աշխատողը՝ կուբացի։
Ուղևորները ևս՝ գրեթե բոլորը տեղացիներ են։ Ինքնաթիռի բեկորները ցրվել են ողջ տարածքում՝ 20 կիլոմետր շառավղով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա