«Փաստ». Վարկերի տոկոսների վճարումը մեկ տարով կարող է սառեցվել
«Փաստ» թերթը գրել է. «Դեռևս ժողովրդական շարժման օրերին, ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները ոչ մեկ անգամ անդրադարձել են վարկերի խնդրին՝ հատկապես շեշտադրելով գյուղատնտեսական ու սպառողական վարկերի բարձր տոկոսադրույքները , որոնց տակ «ճկռում» է մեր ազգաբնակչության գերակշիռ մասը:
«Փաստ» օրաթերթի ունեցած հավաստի տվյալներով, կառավարությունում արդեն իսկ սկսվել են քննարկումները այդ հարցի կապակցությամբ: Մասնավորաբար, որպես առավել հավանական տարբերակ վարչապետը դիտարկում է հետևյալ քայլերի հերթականությունը Նախ, ԿԲ–ի և առևտրային բանկերի հետ քննարկելով՝ որոշում կայացնել մեկ տարով սառեցնել բոլոր գյուղատնտեսական և սպառողական վարկերի տոկոսների վճարումները: Այդ ընթացքում մարդիկ կվճարեն միայն մայր գումարը: Միևնույն ժամանակ նոր վարկ չի տրամադրվի այդ «ակցիայից» օգտված քաղաքացիներին: Եվ վերջապես, նշյալ ժամանակահատվածում հնարավոր կլինի վերանայել վարկերի տոկոսադրույքները, որոնք աշխարհում ամենաբարձրերից են...»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները