Մեկ օրում՝ երկու հրաձգություն ամերիկյան դպրոցներում
ԱՄՆ Ջորջիա նահանգում ուսումնական հաստատության կայանատեղիի մոտ հրաձգության հետևանքով մահացել է մեկ կին, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Մաունթ-Զայոն ավագ դպրոցում ավարտական միջոցառում էր տեղի ունենում։
Երեք տուժածների հասցրել են տեղական հիվանդանոցները, նրանցից մեկը մահացել է հոսպիտալացվելուց հետո։ Երկու վիրավորների վիճակը դեռևս անհայտ է։ Իրավապահների տվյալներով՝ նրանցից ոչ մեկը դպրոցում չի սովորում։ Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հրաձգությունը վիճաբանության հետևանք է եղել։
Սա ուրբաթ օրվա ընթացքում արդեն մարդկային զոհերի գրանցմամբ երկրորդ հրաձգության դեպքն է։ Ավելի վաղ Սանտա-Ֆե դպրոցում հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, ևս 10-ը վիրավորվել են։ Ոստիկանը նույնականացրել է հարձակվողին՝ 17-ամյա Դիմիտրիոս Պագուրտզիսը։ Կասկածյալը պատրաստվում էր ինքնասպանություն գործել։
Նրան կալանավորել են՝ առանց գրավի դիմաց ազատ արձակման հնարավորության։ Վերջինիս ծանրացնող հանգամանքներում սպանության մեղադրանք է առաջադրվել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները