Հայաստանի ոստիկանությունը երկու նոր տեղակալ ունի
ՀՀ ոստիկանությունում նոր նշանակումներ են արվել։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից Panorama.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ ոստիկանապետի առաջին տեղակալ է նշանակվել գնդապետ Արման Սարգսյանը։
Վերջինս մինչ այս քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալն էր։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մայիսի 19-ին հանդիպում է ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ, ներկայացրել Արման Սարգսյանին։
Ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։ Վերջինս այդ պաշտոնում կփոխարինի օրեր առաջ հրաժարականի դիմում ներկայացրած Վարդան Եղիազարյանին։
ԿՀԴՊ ԳՎ (6-րդ վարչության) պետ է նշանակվել Շիրակի մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը՝ փոխարինելով Ռաֆիկ Զաքարյանին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում