ԱԱԾ պետը հերքում է ԱՄՆ-ից Հայաստան FBI-ի հետաքննիչների ժամանման մասին լուրը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքել է տարածված տեղեկությունները, թե ԱՄՆ FBI-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները եկել են Հայաստան։
«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի աշխատակիցներ չկան։ Դա սուտ լուր է»,-Aysor.am-ի փոխանցմամբ, այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վանեցյանը։
Ըստ աղբյուրի, ավելի վաղ մամուլը գրել էր, որ «ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր՝ Սաշիկ և Լևոն Սարգսյանների դեմ: Հետաքննիչները տեղեկություններ են հավաքում ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում՝ հարցաքննելով նրանցից տուժած գործարարներին: Ըստ նույն լուրերի, ՀԴԲ քննիչների ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, որը ևս իր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ գործարարների է սնանկացրել՝ խլելով նրանց բիզնեսները և ունեցվածքը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան