Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 19-ին Արցախի զորամասերից մեկում հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը և ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Դավիթ Տոնոյանը զինծառայողների և նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության և շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։
Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին և նշեց, որ սա մեր զինված ուժերի համար կարևոր ծրագիր է։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. «Ես եմ» ծրագրի զինծառայողների պատվովճարի գումարների վրա չի կարող բռնագանձում իրականացվել
- «Ես եմ» ծրագրով ծառայության անցած նորակոչիկները ընդունել են զինվորական երդում
- Առաջին անգամ իրականացվող «Ես եմ» ծրագրով ծառայության կանցնի 120 նորակոչիկ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին