Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով ցուցադրեց վարչապետի առանձնատունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրեց վարչապետի կառավարական առանձնատունը, որտեղ պաշտոնը ստանձնելուց հետո բնակության է տեղափոխվել ընտանիքի հետ:
Վարչապետը հայտնեց, որ իր տեղեկություններով տվյալ առանձնատանն իրենից առաջ ապրել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Դրանից հետո տարածքը վերանորոգվել է և կահավորվել:
Նրա խոսքով՝ այնտեղի ամբողջ գույքը պետական է և իր ընտանիքի անձնական գույքն այնտեղ չի գտնվում:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարածքում կա 7-8 անձնատուն: Վարչապետը ցույց տվեց պատմական նշանակություն ունեցող առանձնատներից մեկը, որտեղ ժամանակին բնակվել են քաղաքական և պետական գործիչ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետագայում, ըստ Փաշինյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վարչապետը վերջում նշեց, որ որևէ մեկը կասկած պիտի չունենա՝ ամեն ինչ շատ լավ է լինելու. «Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում ենք ազատ և երջանիկ Հայաստանում: Մեր խնդիրն է՝ այդ ազատությունն ու երջանկությունը դարձնել հիմնավոր, անշրջելի և անբեկանելի: Որևէ կասկած չկա, որ մենք այդ խնդիրը կլուծենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան