ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել
Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի տպավորությամբ իր նշանակումը համակարգում ոգևորությամբ է ընդունվել։
«Համակարգում նշանակումս, իմ գնահատմամբ, ընդունվել է լավ ու ոգևորությամբ։ Տպավորություն կար, որ դրսից մարդ պետք է նշանակեին, իսկ ԱԱԾ-ն այն կառույցն է, որը չի ընդունում դրսից մարդ։ Նշանակվեց մարդ, որը վերջին 20 տարին աշխատում է համակարգում»,-Aysor.am-ի փոխանցմամբ, հայտարարել է Վանեցյանը։
Նրա խոսքով, երկար տարիներ լինելով համակարգում՝ շատ լավ գիտի կառույցի առանձնահատկությունները. «Անձամբ ճանաչում եմ գրեթե բոլորին»:
Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ ԱԱԾ պետը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ ծառայությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու:
«Կառուցվածքը պահպանում է խորհրդային տարիների կառուցվածքը, հիմա պետք է փոխել, որ այսօրվա պահանջներին համահունչ ու արդյունավետ լուծում տանք»,-հայտարարել է նա։
Ծառայությունն այժմ ակտիվ աշխատանք է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում:
«Ավանդական կոռումպացված հիմնարկները ամբողջությամբ դադարեցրել են հակաօրինական գործունեությունները»,-հայտարարել է նա՝ մատնանշելով «մաքսային, հարկային, դատական, ոստիկանության որոշ ծառայություններ»։
Նրա խոսքով, Հայաստանում նախկինում կատարված հանցագործությունների գործող կոռուպցիոն շղթաների հայտնաբերման գործողություններ են իրականացնում. «Շուտով կբացահայտնվեն խոշոր հարստացած մարդիկ, որոնք գործել են կոռուպցիոն սխեմաներով»:
ԱԱԾ ղեկավարը, ներկայացնելով մանրամասներ, ասել է, որ այդ սխեմաների շրջանակում որոշները պետությունից գումար են գողացել տարիներ շարունակ ու ապօրինի հարստացել են։
«Պետք է գտնենք լուծումներ, որ գումարը հետ վերադարձնեն ոչ թե գնան, բանտ նստեն, քանի որ դա հարցի լուծում չէ: Հայաստանում 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում։ Իրանց անձնագրերը վերցրել են ու բիզնես են գրանցել։ Մինչև ամսվա վերջ կունենանք ամբողջական պատկեր»,-նշել է նա:
ԱԱԾ ղեկավարը նաև մտահոգություն է հայտնել պետական մարմիների շենքերից ուղիղ եթերների հեռարձակումների առնչությամբ։
«Կան իրավիճակներ, որոնք կարող են սպառնալիք լինել ազգային անվտանգությանը։ Մենք պետք է քննարկենք մեր գործընկերների հետ, որ գտնենք ճիշտ լուծումներ»,- ասել է Արթուր Վանեցյանը:
ԱԱԾ ղեկավարի հանդիպումից այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին