Սաակաշվիլու ուկրաինական քաղաքացիության վերաբերյալ դատական լսումները հետաձգվել են
Վերաքննիչ դատարանն անորոշ ժամանակով հետաձգել է Միխեիլ Սաակաշվիլու ուկրաինական քաղաքացիության վերաբերյալ գործի լսումը։ Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն։
Այս որոշումն ընդունվել է մայիսի 18-ի նիստում՝ Սաակաշվիլու հայցի քննման ժամանակ։ Բարձրագույն դատարանը փորձաքննության իրականացման համար պահանջել է փաստաթղթերի բնօրինակները՝ Սաակաշվիլու ստորագրությամբ։ Այժմ դատարանը գործի լսումը հետաձգել է անորոշ ժամանակով։
Վերաքննիչ դատարանը մայիսի 11-ին որոշել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլու՝ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ հայտարարության վրա առկա ստորագրության փորձաքննություն նշանակել։
Հարակից հրապարակումներ`
- Բուլղարիայում Թուրքիայի պահանջով PKK-ի ենթադրյալ անդամ է ձերբակալվել
- Սահակաշվիլիի հրաժարականի հարցը Ուկրաինայի կառավարությունը կքննարկի վաղը
- Սահակաշվիլին խոստացել է Ղրմիը վերադարձնել Ուկրաինայի կազմ