Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը
Գնդեվազցիները փակել են Ամուլսար գնացող ճանապարհը՝ բողոքելով իրենց գյուղին հասցված վնասներից։
Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության փոխանցմամբ, «Լիդիան» ընկերությունը վերջին մի քանի ամսվա ընթացքում Ամուլսարում արդեն 2 անգամ վնասել է Գնդեվազի խմելու ջրատար խողովակները։
Տեղացիներն ահազանգում են, որ անձրևների ժամանակ ծորակներից մուգ դարչնագույն հեղուկ է հոսում, որը կարող է աղետի պատճառ դառնալ, նրանք բողոքում են նաև փոշուց և պայթեցումների ցնցումներից:
Ըստ աղբյուրի, մայիսի 15-ին էլ Գնդեվազի խաչմերուկի հատվածում բախվել են Ամուլսարի ծրագրին վառելիք մատակարարող բեռնատարի և մայրուղով երթևեկող «Օպել» մակնիշի մեքենաները: «Օպել» մեքենայի ուղևորը տեղում մահացել է, վարորդը՝ ոտքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մայրուղու վրա տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։
«Հիմա սրանք այսպիսի պարզ բաները չեն կարողանում կառավարեն, բայց մեծ-մեծ խոսում են, թե ցիանիդն ու հանքի թթվային դրենաժը կառավարելու ենք։ Բա ո՞ր ցիանիդ տեղափոխող բեռնատարի հետ լինի նման բան, ի՞նչ հետևանքներ են լինելու։ Չմոռանանք, որ եթե թույլ տանք, ապա սրանք 1000-ավոր տոննա ցիանիդ և աղաթթու են բերելու բեռնատարներով՝ Հայաստանի հյուսիսից մինչև Ջերմուկ»,-նշում են գյուղացիները:
Հարակից հրապարակումներ`
- Սանասարյանը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում նկարագրված բնապահպանական ռիսկերը
- ՀԲՃ. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից
- Ամուլսարում ոսկու առաջին կորզումը սպասվում է 2018-ին
- «Լիդիան Արմենիա» ընկերությունը 2018-ի մարտին կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը
- ՀԲՃ. Հասմիկ Պապյանը միացավ Ամուլսարի հանքի դադարեցման ստորագրահավաքին
- «Լիդիան Ինթերնեյշնլը» Ամուլսարի օրինակով փորձում է ցույց տալ, որ հանքարդյունաբերությունն այլ կերպ կարող է իրականացվել. Հովարդ Սթիվենսոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան