Իմ մտքով անցել է բյուջե նախատեսել այդ ավարտական միջոցառումների համար. ԿԳ նախարար
«Խոսքը չի վերաբերում ավարտական երեկոների համար հավաքված գումարներին, այլ այն հսկայական գումարների, որոնք հավաքվում են և նվերների տեսքով հայտնվում որոշ տնօրենների, ուսուցիչների սեղաններին»,- այսօր Ազատության եթերում «ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արային Հարությունյանն՝ անդրադառնալով դպրոցներում դրամահավաքության դեմ պայքարին։
Նախարարի խոսքով՝ սա կոնկրետ կաշառք է և իր համար անընդունելի է։
«Սրա դեմ հենց առաջին օրվանից ամենօրյա ռեժիմով պայքարում եմ: Շատ ուրախ եմ, որ սա արդյունք է տալիս, ունեմ ավելի քան հարյուր հաղորդագրություն, որոնց համաձայն տնօրենները և ուսուցիչները, ծնողական խորհուրդները վերադարձնում են այն գումարները, որոնք նախկինում հավաքվել են»-ասաց նա և նշեց, որ այդ դրամահավաքության դեմ դաժան պայքար են անելու»,- նշեց նա։
Արայիկ Հարությունյանը հավելեց` որոշ տնօրեններ, որ ակնկալիք են ունեցել այս դրամահավաքների առումով, հիմա փորձում են պատասխանատվությունը իրենց վրայից գցել նախարարի վրա, և արհեստականորեն խոչընդոտում են միջոցառումների անցկացումը, ավարտական երեկոների անցկացումը:
«Իմ դիրքորոշումը հետևյալն է` ոչ այդքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո: Ծնողներին և աշակերտներին ուզում եմ ասել, որ որևէ խոչընդոտ չկա այդ օրվա ձեր ժամանցի համար, բայց դա չպետք է լինի ի հաշիվ ձեր ծնողների գրպանի։ Իմ մտքով անցել է բյուջե նախատեսել այդ ավարտական միջոցառումների համար»,- հավելեց ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ճոխության մոլուցքից պետք է ազատվել։
Հարակից հրապարակումներ`
- Կրթության նախարարն անսպասելի կերպով մասնակցել է ծնողական ժողովի
- Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին
- Դրամահավաքների կազմակերպիչները խստիվ պատժվելու են. ԿԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները