Շատ վատ է, որ բուհերի բյուջեների կեսից ավելին ձևավորվում է ուսանողների վարձերից. Արայիկ Հարությունյան
«Բուհերի ռեկտորներին նշանակում են այն խորհուրդները, որոնք իշխանությունն են ձևավորում, և այդ ռեկտորները ստիպված էին որոշակի պարտավորություն ունենալ նրանց հանդեպ, ինչից էլ կառավարման արդյունավետության խնդիր էր առաջանում»,- այսօր Ազատության ուղիղ եթերում «ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնլով բուհերի ռեկտորներին փոխելու հարցին։
Անդրադառնալով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ապագային՝ նախարարն ասաց. «Բուհերի հսկայական միջոցների հաշվին Երիտասարդական հիմնադրամն ապահովել է Հանրապետական կուսակցության «փիառը», երիտասարդների ներգրավումը քաղաքական պրոցեսների մեջ, տարբեր խնջույքների, «տմբլտաշիների» և նմատատիպ միջոցառումների միջոցով։ Իհարկե, հիմնադրամն ինչ-որ չափով նաև սոցիալական խնդիրներ է լուծել, բայց դրանք լուծել են այն պայմանով, որ ընտրություններին աջակցեն ՀՀԿ-ին»:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարարն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ «պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները»։
ՀԵՀ նախագահ Կարեն Ավագյանն էլ իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր նախարարին։
Արայիկ Հարությունյանը խոսեց նաև բուհական համակարգի ֆինանսավորման մեխանիզմներից։
«Շատ վատ է, որ բուհերի բյուջեների կեսից ավելին ձևավորվում է ուսանողների վարձերից, սա ազդում է դասապրոցեսների վրա, ընդհանուր որակի վրա, քանի որ շատ հաճախ չսովորող, տվյալ մասնագիտությանը չհամապատասխանող ուսանողները դուրս չեն մնում բուհերից, որովհետև վճարում են: Պետք է խոստովանեմ, որ ԵՊՀ-ի դեպքում վերջին ամիսներին, տարվա ընթացքում իրավիճակը փոխվել է, և տասնյակ, հարյուրներով ուսանողներ դուրս են մնում համալսարանից` չսովորելու համար և միջնաժամկետ կտրվածքով սա կարող է դրական լինել»,-ներկայացրեց նախարար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները