Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել. Բաբլոյան
«Ուրախ կլինենք, եթե մենք կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ 350 մարդ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ ու հարկեր չի վճարում։
Լրագրողների հարցին՝ թե ինչո՞ւ նախկին կառավարությունը չի պայքարել նման դրսևորումները բացառելու համար, Բաբլոյանն ասաց. «Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»։
Մեկ այլ հարցի, թե գործադիրի ղեկավարը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Բաբլոյանն ասաց. «Դեռ կքննարկենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան